Օրը՝ 60 վայրկյանում | 11.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդի կրակը լռեցվել է:

Բանակցություններով կնքված համաձայնագիրը կայուն խաղաղության միակ ճանապարհն է. Բլինքեն:

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան:

Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ միանալ ցանկացած հանգամանքներում մահապատիժն արգելող կոնվենցիային:

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ. Վահագն Խաչատուրյան:

Քրիստիննե Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի զինվորների խոշտանգումների դեպքերը:

Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը ադրբեջանական ագրեսիայի կասեցման աշխատանքներում:

Նավթի արդյունահանման կրճատումը վտանգավոր է համաշխարհային տնտեսության համար. Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար:

Ֆրանսիան դեմ է Ռուսաստանի մեկուսացման փորձերին. Կոլոննա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում