ԼԼիլիթ Ասատրյան

Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշումը հրապարակել է հոկտեմբերի 6-ին, նախկին բարձրաստիճան պաշտոնյան ազատ է արձակվել հոկտեմբերի 7-ին:

Փիլոյանը, որն անազատության մեջ էր մարտի 30-ից, մեղադրվում է մի քանի դրվագով կաշառք ստանալու համար, ԱԻՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ կաշառք ստանալուն հանցակցելու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Գործը դատարանում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում