Հոկտեմբերի 1-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Ասատրյան

Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. Պաշտպանության նախարարություն:

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով:

Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Կիպրոսի հյուսիսում Անկարայի ռազմական ներկայությունն ավելացնելուն Նիկոսիան կպատասխանի դիվանագիտական գործիքներով:

Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի:

ՌԴ-ն վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի հանրաքվեները դատապարտող բանաձևի նկատմամբ:

Անկարան չի կարող ընդունել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ:

Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցման հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում