Մեկ անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 1995 թվականին ծնված բնակիչ է:

 

Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

 

2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում