ՆՆարե Ոսկանյան

Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են «Լուրերին»:

Հիշեցնենք՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում