Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն. հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ԳԳոհար Սարգսյան

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։

Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։ Առանձնատունը շրջափակվել է։

41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փորձել է առանձնատան պարսպի վրայով փախչել, սակայն բռնվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրը զննվել է։ Իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի պարկուճներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ և այլն։ Ձերբակալված հայտնածով՝ զենք-զինամթերքն իրեն է, ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում