Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանական կողմը հայկական կողմին վերադարձուց հինգ հայ ռազմագերիներ:

Եւրոպական խորհուրդի նախագահ Շառլ Միշէլ ողջունեց  հինգ հայ ռազմագերիներու ազատ արձակումը, որը Հայաստանի և Ատրպէյճանի ղեկավարներուն, 31 Օգոստոսին, Պրիւքսէլի մէջ  կայացած հանդիպման արդիւնքով էր:

Մենք կ՛ողջունենք հայ ձերբակալուածներու տուն վերադառնալու մասին հաղորդագրութիւնները, որը դրական իրադարձութիւն է Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղ գործընթացի համար. Նէտ Փրայս:

Արարատ Միրզոյեան և Ֆիլիփ Ռիքըր քննարկած են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրին առնչուող հարցերու լայն շրջանակ:

Քանզասի ամենաբարձր շէնքը լուսաւորուած է Հայաստանի դրօշակի գոյներով:

96 տարեկանին մահացաւ Մեծ Բրիտանիոյ Էլիզապէթ Երկրորդ թագուհին:

Այս դժուար պահուն հայ ժողովուրդը կ՛աղօթէ բրիտանացի ժողովուրդին հետ. Հայաստանի վարչապետը ցաւակցական հեռագիր յղեց Անգլիոյ թագուհիի մահուան տխուր առիթով:

Մեծ Բրիտանիոյ նոր թագաւորը Չառլզ Երրորդն է:

Ուքրանիոյ զինուժը հակայարձակում սկսած է Խարքովի ուղղութեամբ:

Սև ծովուն մէջ լողացող ական մը պայթած է, ռումանական ռազմանաւը չէ տուժած:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում