Օգոստոսի 27-ը՝ 60 վայրկյանում

ՄՄանե Գևորգյան

Ակտիվ երկխոսությունը և հետևողական աշխատանքը նոր հորիզոններ կբացեն հայ-ղազախական հարաբերությունների ներուժի իրացման գործում. Փաշինյանը՝ Տոկաևին։

ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Արցախի ՆԳՆ-ն հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Թուրքիան պառակտիչ քաղաքականություն է վարում Արևելյան Եվրոպայում և Կովկասում. Ռոբերտ Մենենդես։

Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ Շուշի մեկնելու մերժումը անարգանք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Հաջիև։

ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև։

Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն. Լավրով։

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։

Չինաստանը նախազգուշացում է արել Թայվանին ամերիկացի սենատորի՝ կղզի այցի կապակցությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում