Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով Ղրղզստան կը գտնուի՝ մասնակցելու Եւրասիական միջկառավարական խորհուրդի հերթական նիստին։

Անհրաժեշտ է կեդրոնանալ փորձելով պահպանել Եւրասիական տնտեսական միութեան երկիրներու միջև առևտրական շրջանառութիւնը. Փաշինեան` Ղրղզստանի նախագահին:

Պրիւքսէլի մէջ 31 Օգոստոսին նախատեսուած է Փաշինեանի, Ալիևի և Միշէլի եռակողմ հանդիպումը:

Կը դատապարտեմ Արցախի վրայ Ատրպէյճանի վերջին յարձակումները։ Ամերրիկան աւելին պէտք է ընէ՝ պատասխանատուութեան ենթարկելու Ատրպէյճանին. Ճօշ Քոթէյմըր:

ԵԱՀԿ Մինսքի խումբի ամերիկացի համանախագահ նշանակուած է Ֆիլիփ Ռիքըր:

Հայաստանի և Իրանի իշխանութիւնները մտադիր են երկկողմ առևտրական շրջանառութիւնը հասցնել 1 միլիառ տոլարի. Հայաստանի մէջ Իրանի դեսպան:

Եւրասիական միջկառավարական խորհուրդի նիստին Ռուսաստանը կ՛առաջարկէ ընդլայնել ազգային արժոյթներու օգտագործումը. РБК:

Անցեալ տարուան Յունուարէն Ամերիկան աւելի քան 13,5 միլիառ տոլարի ռազմական օգնութիւն տրամադրած է Ուքրանիոյ. Պենտագոն

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում