Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

«Սուրմալու» առևտուրի կեդրոնին մէջ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները կը շարունակուին․ կայ առնուազն 16 զոհ և 2 անհետ կորած:

Այսօր ես կը միանամ բոլոր հայերուն, որոնք կը սգան Երևանի «Սուրմալու» առևտուրի կեդրոնը տեղի ունեցած ողբերգական պայթումի հետևանքով զոհուածներուն համար. Շառլ Միշէլ ցաւակցական ուղերձ յղած է Հայաստանի վարչապետին:

Քասիմ-Ժոմարտ Թոքաև ցաւակցական հեռագիր յղած է վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարները քննարկած են ռազմական գործակցութեան և տարածաշրջանային հարցեր:

Իսրայէլ և Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւնները ամբողջապէս կը վերականգնեն :

Թուրքիան հերքեց Սուրիոյ մէջ ռազմական գործողութիւն սկսելու լուրերը:

Հիւսիսային Քորիան երկու հրթիռ արձակած է Ճափոնի ուղղութեամբ:

Ադոմային ուժանիւթի միջազգային գործակալութեան առաքելութեան այցը Զապորոժիէ ադոմակայան հնարաւոր է միայն Քիևով, ՄԱԿ։

Փոտոլեակ Ղրիմի կամուրջը Ուքրանիոյ հարուածի թիրախ համարած է:

Սնունդի և խմիչքի արժէքը Մեծ Բրիտանիոյ գնաճը հասցուցած է 10,1 տոկոսի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում