Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Երէկ և այսօր շփման գիծի իրադրութիւնը յարաբերականօրէն կայուն է. Արցախի Պաշտպանութեան բանակ:

Վստահ եմ, որ հնարաւոր ջանքերը կը ներդնենք Հայաստան-Էքուատոր յարաբերութիւններուն նոր լիցք հաղորդելու ուղղութեամբ. Նիկոլ Փաշինեանի ուղերձը՝ Էքուատորի նախագահին:

Բալասանեանի այցելութիւնը Բերձոր պայմանաւորուած է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղիի շինարարութեան ընթացքին ծանօթանալով. Արցախի Անվտանգութեան խորհուրդի  գրասենեակ:

Էրտողան և Ալիև քննարկած են տարածաշրջանային զարգացումները:

Ռուսաստանի այս պատերազմը Ուքրանիոյ և ամբողջ Եւրոպայի դէմ սկսած է Ղրիմի մէջ և պէտք է վերջանայ Ղրիմի մէջ. Զելենսքի:

Ռուսաստան խնդրած է Օգոստոսի 11-ին գումարել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի նիստ՝ կապուած Զապորոժիէի ադոմակայանի վրայ Ուքրանիոյ  յարձակումներուն հետ:

Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն ստորագրած է Ֆինլանտայի և Շուէտի անդամակցութեան արձանագրութիւնները ՆԱԹՕ-ին։

Եթէ Թայուանի հետ խաղաղ վերամիաւորումը ձախողի, Չինաստան չի հրաժարիր ուժային միջոցէն․ նշուած է Չինաստանի իշխանության հրապարակած Սպիտակ գիրքին մէջ։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում