Օգոստոս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

Երէկ և այսօր շփման գիծի իրադրությունը, չնայած պահպանուող լարուածութեան, յարաբերականօրէն կայուն եղած է․ Պաշտպանութեան բանակ:

Պաշտպանութեան նախարարը Պելառուսի դեսպանին ներկայացուց Հայաստանի սահմանամերձ շրջաններու և Արցախի մէջ վերջին օրերու զարգացումները:

Ամերիկան պատրաստ է Հայաստանի և Ատրպէյճանի միջև երկարաժամկէտ քաղաքական կարգաւորման նպաստելու. ԵԱՀԿ-ի մէջ Ամերիկայի առաքելութիւն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չէ կարգաւորուած և իւրաքանչիւր յարմար առիթի կրնայ բռնկիլ. Նաթալի Լուազօ:

Ատրպէյճան խախտած է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկած չհրահրուած յարձակումի Արցախի ժողովուրդին դէմ. Լինտա Սանչես:

ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարը ողջունած է Հայաստանի և Թուրքիոյ ջանքերը յարաբերություններու կարգաւորման ուղղութեամբ:

Կը վերահաստատեմ Սինկափուրի հետ աշխատելու պատրաստակամութիւնս փոխգործակցութիւնը ընդլայնելու ուղղութեամբ. Հայաստանի վարչապետ:

Ամերիկան Ուքրանիոյ 1 միլիառ տոլարի ծաւալով ռազմական օգնութեան նոր փաթեթ կը յատկացնէ:

Ուքրանիոյ մէջ ապառազմականացումը կը վերաբերի նաև «Պայրաքթարի» գործարանին, եթէ այն կառուցուի. Փեսքով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում