Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են. Արցախի առողջապահության նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարը, թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկու զինծառայող՝ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը, զոհվել են: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: 

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է հայտնել վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին: 

«Մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- ասել է Հայրիյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում