Օգոստոս 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Միասնական ջանքերով նոր լիցք կը հաղորդենք երկկողմ փոխշահաւէտ գործակցութեան. Վահագն Խաչատուրեան՝ Զուիցերիոյ նախագահին:

Սև ծովով կրնանք արտահանել նաև ռուսական գիւղամթերք և պարարտանիւթեր. Աքար:

Մոսկուան Քոսովոյի շուրջ ստեղծուած իրավիճակին՝ միանշանակ Սըրպիոյ կ՛աջակցի. Փեսքով:

Թեհրան ունի ադոմական զէնք ստեղծելու կարելիութիւններ, սակայն նման հարց օրակարգին մէջ չկայ․ Իրանի փոխնախագահ:

Ամերիկան Իրանի հետ միջուկային գործարքը լիարժէք վերականգնելու ծրագիր մշակեց. Պայտըն:

Փելոսին հանդիպումներ պիտի ունենայ Սինկափուրի, Մալէզիոյ, Հարաւային Քորիայի և Ճափոնի մէջ:

Թուրքիան և Միացեալ Նահանգները Օգոստոս 15-ին F-16-երու մատակարարումներուն շուրջ բանակցութիւններ պիտի վարեն:

Եւրամիութիւնը 1 միլիառ իւրօ յատկացուց Ուքրանիոյ․ Ֆոն տէր Լէյէն:

Զանգուածային բողոքի ցոյցերու պատճառով որոշում առնուած է Պաղտատ զօրք մտցնել:

Պուլկարիոյ նախագահը խորհրդարանը ցրեց:

Յուլիս 25-31 Հայաստանի մէջ հաստատուած է քորոնայի վարակման 1434 նոր դէպք, առողջացած է 908 քաղաքացի, արձանագրուած է մահուան 2 դէպք:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում