Օրը՝ 60 վայրկյանում | 30.07.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ չեն բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Վրաստանում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Գուդաուրիում ուղղաթիռի կործանման 8 զոհերի: Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն:

Բայդենը կառաջադրվի 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ չնայած ցածր վարկանիշին:

Պարենային իրավիճակը բարդանում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով. Լավրովը` Բլինքենին:

Մոսկվան մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել է Եվրամիության 12 երկրի գազամատակարարումը. Ֆոն դեր Լայեն:

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա:

Մոլդովան ցանկանում է Ռումինիայի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել. Սանդու

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ճամբար:

Հայաստանի հումանիտար առաքելության խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել 3,5 տոննա բժշկական պարագաներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում