Յունիս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

Բացառուած է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանութեամբ որևէ ճանապարհ. Արմէն Գրիգորեան:

Կարգաւորման գործընթացի յաջողութիւնը կախուած է Թուրքիոյ կառուցողականութենէն. Ռուբինեան:

ԵԱՀԿ տարածքին մէջ անվտանգութեան մարտահրաւէրները դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկիրներու արդիւնաւէտ համագործակցութիւնը. Հայաստանի փոխ Արտաքին գործոց նախարար:

Փութին և Ալիև անդրադարձած են տարածաշրջանային անվտանգութեան և համագործակցութեան հարցերուն:

Ֆինլանտայի և Շուէտի անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին նոյնը չէ, ինչպէս Ուքրանիայինը. Փութին:

Ամերիկայի և Իրանի միջև ադոմական գործարքի շուրջ բանակցութիւններուն յաջողութիւն չէ արձանագրուած. Մորա:

Լիսիչանսքի քարիւղի վերամշակման գործարանը անցած է ռուսական կողմի վերահսկողութեան տակ:

ՆԱԹՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին խոստումներ տալու անդամակցութեան ժամկէտի վերաբերեալ. Սթոլթընպըրկ:

Պայտըն և Էրտողան քննարկած են ՆԱԹՕ-ի ընդլայնումն ու հակամարտութիւնը Ուքրանիոյ մէջ:

Ուքրանիոյ մէջ գերիներու փոխանակում եղած է. 144-ական գերի վերադարձուած է կողմերուն:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում