Յունիս 27-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեան ներկայացուցիչները տեսակցած են Ատրպէյճանի մէջ պահուող հայ գերիներուն հետ:

Հայաստանի Արտաքին գործոց  նախարարը հանդիպում  ունեցաւ Յունաստանի նախագահին և վարչապետին հետ:

Արարատ Միրզոյեան և Նիքոս Տենտիաս քննարկած են երկկողմ և բազմակողմ համագործակցութեան, տարածաշրջանային անվտանգութեան և կայունութեան վերաբերող հարցեր։

Սուրէն Պապիկեան ներկայ եղած է Զինուած ուժերու օդային կազմաւորման 30-ամեակին առիթով հանդիսաւոր միջոցառման:

Հայաստանի տարածքին մէջ սկսած է նոր ադոմակայանի կառուցման նախագիծի ուղղուած գործընթացը:

Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցութիւնը ժամանակաւորապես ընդհատուած է:

ՆԱԹՕ-ն ուկրանացիներու ձեռքով կը կռուի Ռուսաստանի դէմ. Վալենթինա Մատվիենքօ:

Պուտափեստ չի միանար Ռուսաստանի դէմ ծայրայեղ պատժամիջոցներուն. Գերմանիոյ մէջ Հունկարիոյ դեսպան:

Եւրամիութիւնը ստիպուած պիտի ըլլայ հրաժարիլ միաձայնութեան սկզբունքէն. Պորէլ:

Յունիս 20-26 Հայաստանի մէջ հաստատուած է քորոնայի հիւանդութեան 139 նոր դէպք, առողջացած է 62 քաղաքացի: Արձանագրուած է մահվան 1 դէպք:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում