Ձայնագրությունը կատարվել է առանց Գագիկ Ջհանգիրյանի իմացության. ԲԴԽ-ն՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած զրույցի մասին

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների, հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
«Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,- ասված է ԲԴԽ պարզաբանման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հրավիրված ասուլիսում գաղտնի ձայնագրություն էր հրապարակել ու հայտարարել, թե ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թ. փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։







