Յունիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Պետք է սերտ համագործակցիլ ճգնաժամային իրավիճակներու կանխարգիլման միջոցները գործարկելու համար. Հայաստանի վարչապետը՝ ՀԱՊԿ արտգործ նախարարներուն:

Հայաստանը եղած և կը շարունակէ յանձնառու ըլլալ ՀԱՊԿ շրջանակներուն մէջ աշխոյժ և նախաձեռնող փոխգործակցութեան. Արարատ Միրզոյեան:

ՀԱՊԿ արտաքին գործոց նախարարները անթոյլատրելի համարեցին պետութեան մը անվտանգութեան ապահովումը միւսներու հաշւոյն. Զաս:

Չեխիոյ Սենատի առաջին փոխ նախագահը բարձր գնահատեց տարածաշրջանին մէջ խաղաղութեան հաստատման ուղղուած հայկական կողմի ջանքերը:

Ալեն Սիմոնեանի և Եւրոպայի խորհուրդի գլխաւոր քարտուղարի հանդիպման օրակարգային հարցերէն էր հայ ռազմագերիներու և այլ պահուող անձերու վերադարձը:

Շատ կարևոր է, որ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացը սահմանը հանդարտ ըլլայ . Սիւնիքի մարզպետ:

Արաբական երկիրներու և Իսրայէլի հակահրթիռային պաշտպանութեան միասնական համակարգի ստեղծման առաջարկ Ամերիկայի Քոնկրեսին մէջ:

Եվրայանձնաժողովը առաջարկած է Ուքրանիոյ Եւրամիութեան թեկնածուի կարգավիճակ շնորհել:

Զելենսքին պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի վերնախաւին նկատմամբ։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում