Յունիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստան և Նորուեկիա համատեղ ջանքերով պիտի նպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնման. Արարատ Միրզոյեան:

Աշխատանքային այցով Երևան ժամանեց Ռուսաստանի Արտաքին գործոց նախարար Սերգեյ Լաւրով: Նախատեսուած են նաև հանդիպումներ Հայաստանի նախագահին, վարչապետին և արտգործ նախարարին հետ:

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի պիտի ունենայ մօտ ապագային. Լաւրով:

Քննարկուած են Հայաստանի և Թուրքմենիստանի միջև կազի և ուժանիւթի ոլորտներու մէջ համագործակցութեան առնչուող հարցեր:

Վենետիկի յանձնաժողովի նախագահը կարևոր նկատեց արգասաբեր համագործակցութիւնը Հայաստանի հետ:

Հայաստան պիտի ժամանեն Ամերիկայի փոխպետական քարտուղարի տեղակալը, ինչպէս նաև Եւրոպայի խորհուրդի գլխաւոր քարտուղարը:

Զելենսքին յայտարարած է Փութինի հետ բանակցելու պատրաստակամութեան մասին:

Վլատիմիր Փութինի և Ուքրանիոյ ղեկավար Վոլոտիմիր Զելենսքիի հանդիպման համար անհրաժեշտ է վերսկսիլ երկիրներու միջև բանակցային գործընթացը. Լաւրով:

Իրանի մէջ երկաթուղային վթարի հետևանքով զոհերու թիւը աւելցած է:

Թուրքիան դադրեցուցած է գործողութիւնները Սուրիոյ հիւսիս՝ Ռուսաստանի դժգոհութեան պատճառով. Hürriyet:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում