Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Զորքերի հայելային հետքաշման հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. փոխարտգործնախարար:

ՀՀ մշտական ներկայացուցիչները գերիների վերադարձի խնդիրը մշտապես բարձրաձայնում են բոլոր ձևաչափերում. Միրզոյան:

Ալեն Սիմոնյանը և Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական փոխգործակցությունը:

Տեղի է ունեցել վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները «Մայր Հայաստան» հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ:

Եթե Կիևին մեծ հեռահարության հրթիռներ տրամադրեն, Մոսկվան եզրակացություններ կանի և հարվածներ կհասցնի դեռևս չթիրախավորված օբյեկտներին. Պուտին:

Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիայի հարևան երկրների օդային տարածք. Մարիա Զախարովա։

100 քաղբանտարկյալ՝ Ադրբեջանում. հրապարակվել է թարմացված ցուցակը:

Մոսկվայի և Վաշինգտոնի դիվանագիտական հարաբերությունները չեն խզվի. Սալիվան:

Անցած շաբաթ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում