Յունիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմատահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Եւրամիութիւնը կ՛աջակցի տարածաշրջանային երկխօսութեան. Թոյվօ Քլաար՝ Նիկոլ Փաշինեանին:

Ռուբինեան և Քլաար միտքեր փոխանակած են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացի վերաբերեալ:

Արմէն Գրիգորեան և Թոյվօ Քլաար քննարկած են հայ-ատրպէյճանական յարաբերութիւններու կարգաւորման հարցերը:

Արտաքին գործոց նախարարը անընդունելի համարած է իրավիճակը ապակայունացնելու Ատրպէյճանի փորձերը:

Ատրպէյճան կը շարունակէ գերեվարման մէջ պահել հայ ռազմագերիները և քաղաքացիական անձերը. ՄԱԿ-ի մէջ Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

Սերկէյ Լաւրով Մևլութ Չաւուշօղլուին հետ կը քննարկէ նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ես կը հաւատամ ձեզի և կ՛ուզեմ ՝ դուք ալ հաւատաք դուք ձեզի և ձեր ապագային. վարչապետի շնորհաւորական ուղերձը շրջանաւարտներուն:

Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարութենէն նշած են պատժամիջոցներու վերացումէն յետոյ հացահատիկ մատակարարելու պատրաստակամութիւնը:

Պեռլին կողմ է Եւրամիութեան Ուքրանիոյ անդամակցութեան. Գերմանիոյ Արտաքին Գործոց նախարար:

Մոսկուային կ՛անհանգստացնեն Սուրիոյ նոր ռազմական գործողութիւն սկսելու մասին Անգարայի յայտարարութիւնները։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում