ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը հագեցած օրակարգով Հայաստանում է

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է: Այսօր հյուրընկալվել են կրթական գերատեսչությունում, վաղը նրանց Ազգային ժողովում են սպասելու: Սա, ի դեպ, պաշտոնը ստանձնելուց հետո Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի առաջին այցն է Հայաստան:

Անահիտ Հակոբյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Մեր այցի ամենակարևոր նպատակը ավելի սերտացնելն է մեր համագործակցությունը ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ:

Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագիրն արդեն մշակված է, և այն կարող է ուղենշային դառնալ Արցախի համար: Հայաստանն ու Արցախն ընդհանուր առմամբ գործում են միասնական կրթական դաշտում:

Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծում է՝ Արցախի գործընկերների հետ մշտական աշխատանքային կապի մեջ են:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մեր համագործակցության արդյունավետությունն ամբողջությամբ երևաց պատերազմի օրերին, երբ որ միասին աշխատելով կարողացանք ապահովել Արցախի մեր բալիկների կրթությունը Հայաստանում այդ ժամանակահատվածում: Եվ ունենք շատ լավ պրակտիկա, որ միասին քննարկում ենք ռազմավարական նշանակության փաստաթղթերը, նախագծերը ու բազում ծրագրեր ունենք համատեղ:

Այսօրվա քննարկման օրակարգն էլ հագեցած էր՝ կրթական հարցերից մինչև պատմամշակութային հուշարձանների պահպանություն և հանրահռչակում:

Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մեր Արցախի գործընկերերի կողմից բարձրացված մի քանի հարցերի արդեն իսկ այս հանդիպման ընթացքում տրվեցին լուծումներ, և առաջիկայում էլ այն մյուս հարցերի շրջանակում, որոնք, ըստ էության, պահանջում են տեխնիկական կամ օրենսդրական լուծումներ, արդեն իսկ կա համաձայնություն, և մենք առաջիկայում այս մասով էլ սերտ համագործակցությամբ կփորձենք լուծել խնդիրները:

Իսկ մինչև քննարկումը Արցախից ժամանած պատվիրակությունը Հայաստանի գործընկերներին փոխանցեց հադրութցի երեխաների գործած գոբելենը:

Հեղինակ` Աննա Զախարյան

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին

Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին

Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները

Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում