Գյումրիում գործում է Մտորումների թատրոն

ՔՔրիստինա Մկրտչյան

Մտորումների թատրոնը Գյումրիում բացվեց համավարակի պարտադիր կարանտինի օրերին: Ինտենսիվ սկսել է գործել այս տարվանից: Այն ոչ ակադեմիական, այլընտրանքային թատրոն է, մի վայր, որտեղ կարելի է մտորել։

Հովհաննես Հովհաննիսյան (Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր) -  Գյումրիում մեկ ակադեմիական թատրոն կա, որը ամբողջ մարզին բավարարում է, բայց գաղափար կար երիտասարդների համար բացել, որ կհավաքվեին, և հերոսություն կանեինք, գժություն կանեին։

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն ավարտող երիտասարդ դերասաններից շատերը չեն վերադառնում Գյումրի։ Մտորումների թատրոնն այն տեղն է, ուր դերասանն անցնում է փորձաշրջան, հղկվում, ձեռք բերում վարպետություն՝ ասում է հիմնադիրը:

Հովհաննես Հովհաննիսյան - Տարածքը այլընտրանքային է, ուրիշ է, չկան կուլիսներ, դրա համար Գյումրու մտորումների թատրոն։ Մտորում եթե չառաջացներ, ապա ես այդպիսի անուն չէի դնի, Մտորումների թատրոն է սա։

Սա երիտասարդական թատրոն է, նոր ուժ է, այլընտրանքային տեղ, երիտասարդները շատ են, նոր հանդիսատես է ձևավորվում։

Խաղացանկում հիմա արտագաղթի թեման է։ Երիտասարդ արվեստագետը ցանկանում է լքել երկիրը՝ դրսում փառք ու հաջողություն որոնելու ակնկալիքով ու հանդիպում իր երկրորդ «ես»-ի ու մոր հանդիմանությանը։ Պե՞տք է արդյոք հետևել հարևանի քայլերին, թե՞ ոչ։

Երկու դերասանի խաղ ու երիտասարդ ռեժիսորի առաջին ներկայացումը:

Դավիթ Մարդոյան (Գյումրու մտորումների թատրոնի ռեժիսոր) - Առկա էր չգնալու, պայքարելու նյութը, հիմա ունենք խնդիր չգնալու։ Չգնա ազգի արվեստագետ տեսակը, որ պետք է ազգին, եթե այդ տեսակը մնա, պայքարի, ոչ մեկը ժամանակի ընթացքում երկիրը չի լքի:

Երկար ներքին պայքարից հետո արվեստագետը որոշում է կայացնում՝ ճիշտը սեփական երկրում մնալն ու պայքարելն է, ապրելը, արարելը, ապրեցնելը։
Մարդոյանն ասում է, որ հաջորդ ներկայացումը կլինի կոչ դրսում ապրող հայերին՝ վերադառնալ երկիր, ստեղծել տուն, որտեղից հեռանալը ցնորք կլինի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում