Մայիս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինեան և Սերկէյ Քոփիրքին քննարկած են Արցախի հարցը:

Սահմանազատման և անվտանգութեան հարցով յանձնաժողովներու առաջին նիստը կառուցողական էր. Մհեր Գրիգորեան:

Անտրէյ Վոլքով Սուրէն Պապիկեանին ներկայացուցած է Արցախի մէջ խաղաղապահներու պատասխանատւութեան գօտիին տիրող իրավիճակը:

Չեռնոկորիայի նախագահը խոստացած է գերիներւ հարցը քննարկել միջազգային գործընկերներուն հետ:

Գարեգին Երկրորդ մտահոգութիւն յայտնած է հայկական հոգևոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման փաստերու առնչութեամբ:

Պաշտօնական այցով Հայաստան ժամանեց Փարիզի քաղաքապետ Անն Իտալկօն:

Ռուսաստանի ճանապահային նախարարութիւնը կ՛աշխատի Վերին Լարսի թողունակութիւնը մեծցնելու ուղղութեամբ։

Մոսկուան պատրաստ է հացահատիկ և պարարտանիւթ արտահանել, եթէ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները չեղարկուին. Փութին:

Ամերիկան չի դիտարկեր սահմանափակումները չեղարկելու կարելիութիւնը՝ հացահատիկի մատակարարումը ապաշրջափակելու դիմաց. Սպիտակ տուն։

Զելենսքին անլուրջ պայմաններ առաջադրած է բանակցութիւնները վերսկսելու և Փութինի հետ հանդիպելու համար. Լաւրով:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում