Օրը՝ 60 վայրկյանում | 21.05.2022

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող:

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան:

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին:

Խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են. Նեդ Փրայսը՝ Հայաստանում բողոքի ակցիաների մասին:

Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի պաշտոնակցին է ներկայացրել Արցախի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Հայաստանի և Իռլանդիայի արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ գործակցության օրակարգին:

ՀՀ ԱԳ նախարարը սերբ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման մանրամասները:

Մարիուպոլը և «Ազովստալն» ամբողջությամբ անցել են ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ. Շոյգու:

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա:

Ջոնսոնի հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է՝ Անկարան ցանկանում է համոզվել, որ Ստոկհոլմը և Հելսինկին կպահպանեն ՆԱՏՕ-ի արժեքները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում