ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը

Քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը

2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարևոր նախագիծը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը` ապահովելով որակական նոր շեմ:

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2004 թ., որից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի են ունեցել թե՛ հասարակությունում, թե՛ միջազգային պրակտիկայում ու ստանձնած պարտավորություններում և թե՛ իրավական հայեցակետերում: Ըստ այդմ` առաջացել էր անհրաժեշտություն ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որով կհաղթահարվեն առկա հակասությունները, կլրացվեն բացերը` ապահովելով նորարար մոտեցումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ` նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատականացված աշխատանք:

Նորարարությունն այն է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և ըստ այդմ` 3-6 ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, և կիրականացվեն թիրախային միջոցառումներ:

Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին և բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաև պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ:

Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Զարուհի Բաթոյանի հարցերին ի պատասխան` արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարզաբանումներ դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման, դատապարտյալների առողջության պահպանմանը միտված ծառայությունների կարգավորումների վերաբերյալ:

Արփինե Սարգսյանը, տեղեկացնելով, որ ՀՀ-ում չկա անչափահաս դատապարտյալ, նշել է, որ նոր օրենսգրքի նախագծով անչափահասների պատժի կրման համար հատուկ վերականգնողական պայմաններ պետք է լինեն: Հստակ նախատեսված է, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի անչափահասների նկատմամբ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները:

Հարակից զեկույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ապահովում են որակյալ սննդով: Կարևորելով նոր օրենսգրքով ներկայացված ռազմավարական և հայեցակարգային փոփոխությունները` նա նշել է, որ նախատեսվում են առանձին աշխատանքային քննարկումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ` առավել ժամանակակից քրեակատարողական համակարգ ունենալու համար: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում