Օրը՝ 60 վայրկյանում | 14.05.2022

ՄՄարո Թարվերդյան

Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցը. Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը:

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին:

Ալեքսեյ Կուդրինին են ընդունել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր, տնտեսական հեռանկարները:

Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. Պուտին:

ԱՄՆ-ն և ԱՍԵԱՆ-ը հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորության մասին:

ԱՄՆ-ը չի փոխի Եվրոպայում մշտական ներկայության ուժերի թիվը. Պենտագոն:

«Մեծ յոթնյակը» քայլեր կձեռնարկի, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա

Երկիրն ապրում է հիմնադրման պահից «խոշորագույն ցնցումը». Կիմ Չեն Ըն: Հյուսիսային Կորեայում մեկ օրում կորոնավիրուսից 21 մարդ է մահացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում