Մայիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

ԱՊՀ մասնակից պետութիւններու Արտաքին գործոց նախարարներու խորհուրդի նիստին Արարատ Միրզոյեան ներկայացուց հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համապարփակ կարգաւորման վերաբերեալ:

Հայաստանի և Տաճկիստանի Արտաքին գործոց նախարարները ընդգծած են առևտրական, տնտեսական փոխգործակցութեան ներուժի լիարժէք օգտագործման ուղղութեամբ ջանքեր։

Տեղի ունեցաւ Հայաստանի փոխվարչապետի և քանի մը նախարարներու երդման արարողութիւնը:

Ամերիկան կ՛աջակցի ՆԱԹՕ-ի բաց դռներու քաղաքականութեան և կ՛ողջունէ որևէ երկրի՝ դաշինքին միանալու ցանկութիւնը. Ջէն Սաքի:

Քենթաքիի հանրապետական սենատոր Ռենտ Փոլ արգելափակեց Ամերիկայի Քոնկրեսի վերին պալատի կողմէ Ուքրանիոյ ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնութիւն յատկացնելու մասին օրինագիծի հաստատումը:

Թուրքիան կարող է միջնորդ ըլլալ «Ազովստալի» շուրջ բանակցութիւններուն. Վերեշչուք:

Ուքրանիան պէտք է ապառազմականացուի և ապաազգայնականացուի․ Փոլեանսքի:

Յունաստանի խորհրդարանը հաւանութիւն տուաւ Ամերիկայի ռազմական ներկայութեան ընդլայնման:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում