ԳԳևորգ Թոսունյան

Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահը վրա է հասել թմրամիջոցների խառնուրդով թունավորման հետևանքով. Ոստիկանություն

Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահը վրա է հասել թմրամիջոցների խառնուրդով թունավորման հետևանքով. Ոստիկանություն

Օրեր առաջ տեղեկացրել էինք՝ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել:

Հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ:

Ոստիկանությունն արդեն հայտնել էր, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպեսև ակցիաների օրերին բերման չի ենթարկվել, նաև կոչ էր արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։

«Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում