Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի հիմնադրման օրը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր», հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա խիզախումի ու սխրագործության խորհրդանիշ. Արցախի նախագահ:

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն. Արցախի ՄԻՊ:

Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը:

Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը Պուտինին:

Պետական այրերը շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մեր պապերի սխրանքը. ՀՀ-ում ՌԴ դեսպան:

Բորելն առաջարկել է Ռուսաստանի սառեցված պաշարներն օգտագործել Ուկրաինան վերականգնելու համար:

Ազովստալից խաղաղ բնակիչների տարհանումն ավարտվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում