Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2022

ՄՄարո Թարվերդյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի և Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. հանքավայրի աշխատակից է վիրավորվել:

Արցախի պետնախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև գործակցության հուշագիր:

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Սիրիայում է. նա ծանոթացել է հայ համայնքին հուզող խնդիրներին:

Հայաստանում համապետական ծառատունկ է. մեկնարկը տրվել է «Սևան» ազգային պարկից:

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի երդմնակալությունը:

Սեուլը տեղեկացրել է, որ մայիսի կեսերին Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկումներ անցկացնել:

Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել. Ստոլտենբերգ:

Պենտագոնը ներկայացրել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթը:

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցները և Ուկրաինային ռազմական օգնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում