Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը հաղթահարելու և ապագան երաշխավորելու օրակարգ է. Հայաստանի վարչապետ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը. Փաշինյան:

Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարությունը չի հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին Ալիևի հայտարարությունը:

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու հակամարտության վերսկսում. Բլինքեն:

Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի հայատյաց դրսևորումները:

Հայաստանում է Վրաստանի արտգործնախարարը:

Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկել են 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին:

Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մի քանի շաբաթում. Բլինքեն:

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, առողջացել է 224 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում