ԳԳոհար Սարգսյան

«իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է

«իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ մայիսի 10-ը:

Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Հայտադիմումներն ընդունվում են հայերենով, անգլերենով և ռուսերենով:

Հայտադիմումների դիտարկումից և հարցազրույցներից հետո սփյուռքահայ մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում:

Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների համար ներդրում ունենալ Հայաստանի պետականաշինության գործում և իրենց փորձն ու գիտելիքները բերել պետական կառավարման ոլորտ: Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 100-ից ավելի մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի և Արցախի 25-ից ավելի գերատեսչություններում:

«իԳործ»-ը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ [email protected] էլ. հասցեով:

Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից:

Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար պետք է այցելել գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy  կամ գրեք [email protected]  էլ. հասցեով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում