Օրը՝ 60 վայրկյանում | 22.04.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը. Փաշինյան:

Հայաստանի վարչապետը վստահեցրել է՝ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում:

Վարչապետը և Տոյվո Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Արցախիհիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը:

Պատրաստ եմ ջանքեր գործադրել համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար. Սի Ծինփինը՝ Վահագն Խաչատուրյանին:

Եվրամիությունը դեռ չի պլանավորում ընդհանուր արգելք սահմանել ռուսական նավթի մատակարարումների վրա:

Եվրոպա ռուսական գազի էմբարգոյի հարցը չի քննարկվում. Մակրոն:

Բորելը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ նստել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Առողջացել է 18 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում