Օրը՝ 60 վայրկյանում | 18.04.2022

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Արարատ Միրզոյանը և Էնդրյու Շոֆերը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ստանձնած մանդատին. Էնդրյու Շոֆեր:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Աթենքում:

Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Ղրիմի կարգավիճակի հարցը, միայն երբ դադարեցվեն ռազմական գործողությունները, և ռուսական զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից․ Զելենսկի։

Եվրահանձնաժողովի նախագահը Միության երկրներին կոչ է արել Ուկրաինային հնարավորինս արագ զենք տրամադրել։

Զելենսկու հայտարարությունը, թե զոհվել է 2,5-3 հազար ուկրաինացի զինվորական, չի համապատասխանում իրականությանը. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Ռուսական գազից հնարավոր է կախված չլինել միայն մի քանի տարի անց. Ավստրիայի կանցլեր:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, առողջացել է 10, մահացել՝ 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում