Հայկական ընկերությունն առաջադրվել է «Ինտերնետ Օսկար» համարվող մրցանակաբաշխությանը

ՎՎահե Դավթյան

Հայկական «Փոդքասթլ» ընկերությունը հեղինակավոր Webby Awards մրցանակաբաշխությանը առաջադրվել է միանգամից երեք անվանակարգում: Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում այն համարվում է «Ինտերնետ Օսկար»:

Արսեն Համբարձումյան (Podcastle AI ընկերության գործառնական տնօրեն) - Մենք մրցում ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են համաշխարհային գիգանտներ Adobe-ը կամ Canva-ն:

1,5 տարի առաջ հիմնադրված «Փոդքասթլն» արդեն ունի 200 հազար օգտատեր Հայաստանում և ամբողջ աշխարհում: «Փոդքասթլը» ստեղծողներին օգնում է ոչ միայն մաքուր ձայնագրում անել, այլև առանց հավելյալ ծրագրերի կատարել մոնտաժի գործընթացը: Համակարգը նաև կարող է տեքստից ձայն ստանալ՝ դեռ միայն անգլերեն տարբերակով:

Webby Awards-ում «Փոդքասթլը» ներկայացված է «Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ», «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լավագույն կիրառություն» ու «Լավագույն ինտերֆեյս» անվանակարգերում: 14 հազար ընկերությունից լավագույնները կընտրվեն երկու փուլով`առաջինում կքվեարկեն համացանցի օգտատերերը, երկրորդում՝ 2000 մասնագետից կազմված ժյուրին:

Արսեն Համբարձումյան - Մեր կայքում և մեր ֆեյսբուքյան էջում լինքերը մենք տեղադրել ենք. մարդիկ կարող են մտնել այնտեղ, ընդամենը, 15-20 վայրկյան է տևելու գրանցվելը Webby-ի կայքում, այնտեղ կարող են գտնել հենց մեր անունը ու քվեարկել:

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն շաբաթներ անց:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում