Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սահմանազատման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ հարցեր։

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ. հարգանքի տուրք ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում:

Հայաստանի նախագահը և Դոմինիկյան Հանրապետության դեսպանը կարևորել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը:

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Էմանուել Մակրոնն առաջատարն է: Երկրորդ փուլում նա կմրցի Մարին լը Պենի հետ։

Մարիուպոլի նավահանգստում պատանդառված 47 նավաստի ազատ է արձակվել:

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հրաժարվել է ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային:

Ուկրաինայի արևելքում վճռական ճակատամարտ է սպասվում. Զելենսկի:

Թուրքիան Վաշինգտոնին սպառնում է գնել ռուսական Су-57 ինքնաթիռներ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Առողջացել է 17, մահացել 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում