Օրը՝ 60 վայրկյանում | 09.04.2022

ՄՄարո Թարվերդյան

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ: Ապրիլի 19-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան:

Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը:

Քաղաքական ուժերի հետ քննարկումներ կսկսվեն միասնական օրակարգ ձևավորելու ուղղությամբ. Արցախի նախագահ:

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ․ պետքարտուղարությունն    արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է այցելել Բուչա Կիևի հետ տարաձայնությունների պատճառով:

Թեհրանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ:

Եվրահանձնաժողովի ղեկավարը Զելենսկուն է փոխանցել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցաշարը:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 19 նոր դեպք, առողջացել է 15, մահացել՝ 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում