Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում:

ՄԻՊ ներկայացուցիչը միջազգային հարթակում կարևորել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությունը։

Հայ գերիները դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի. Amnesty International:

Լիբանանի նախագահն ու Հայաստանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Մոնակոյի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը:

Կրեմլը հայտարարել է, որ անհնար է Ուկրաինայի հետ քննարկել Ղրիմի ճակատագիրը:

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելն անհնար է. Մակրոնը՝ Պուտինին:

Գազի դիմաց ռուբլով վճարումը չի սկսվի մարտի 31-ից. Պեսկով:

Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ կոնկրետ խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին. Քեյթ Բեդինգֆիլդ:

Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանը շարունակում է մարել արտաքին պարտքը:

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, առողջացել է 26 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում