Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ:

Բաքվի գործողությունները պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն են. Արցախի արտգործնախարարություն:

Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը:

Հայաստանն արցախահության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ:

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի Զինված ուժերի տեղաշարժերով. Պետքարտուղարության հայտարարությունը:

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են խաղաղապահների հսկողության գոտում իրավիճակի սրման հետ կապված հարցեր։

Եվրամիությունը չպետք է ուշացնի Ուկրաինային իր կազմ ընդունելու որոշումը. Զելենսկի։

ՆԱՏՕ-ն շահագրգռված է հետագա ռազմական գործողություններով. Զախարովա:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, առողջացել է 58, մահացել 3 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում