Օրը՝ 60 վայրկյանում | 19.03.2022

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանը:

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով:

Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Արցախի պետական նախարար տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ:

Իրավիճակն Ուկրաինայում վկայում է ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին, ասել է Չավուշօղլուն:

Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ:

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին:

Եկել է Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպելու ժամանակը, անհրաժեշտ է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Զելենսկի։

Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ելքը դեպի Ազովի ծով:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 32 նոր դեպք, առողջացել է 81, մահացել՝ 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում