Հրդեհատեխնիկական հետազոտություններ Հայաստանի բոլոր պետական բուժհաստատություններում

ԼԼիլիթ Դանիելյան

Կարեն Կարապետյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պաշտոնակատար) - Տվյալ դեպքում հրշեջ ծորակը կահավորված չէ համապատասխան գույքով ու օղակով, ու բացակայում է ճնշումը: Սա հիմնական միջոցներից է հրդեհաշիջման համար, որը հիմա չի գործում ու անհրաժեշտության դեպքում չենք էլ կարող կիրառել:

Հրդեհատեխնիկական հետազոտություններ՝ հանրապետության բոլոր պետական բուժհաստատություններում: Կորոնավիրուսով պայմանավորված՝ բուժկենտրոններում հերթեր և կուտակումներ են, և ոլորտի պատասխանատուները հնարավոր հրդեհային իրավիճակները կանխելու նպատակով ստուգումներ են սկսել: Հրդեհային անվտագությունը, հատկապես բուժկենտրոններում, պետք է բարձր լինի, իսկ ուսումնասիրության նախնական արդյունքները գոհացնող չեն, թերացումների պակաս չի եղել։

Արազ Պապիկյան (ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ, Տեխնիկական և հրդեհային անվտանգության, էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության ոլորտները համակարգող) - Նախնական պատկերը հետևյալն է՝ շատ փոքր տոկոսն է համապատասխանում նորմայի պահանջներին:

Կարեն Կարապետյան - Առաստաղին պետք է մոնտաժված լինի համապատասխան հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը, որը ներկա պահին բացակայում է:

Տեսչական մարմնի ստուգումները կանխարգելիչ բնույթ են կրում։ Ըստ հետազոտության նախնական տվյալի՝ հիմնական կրկնվող խախտումները կապված են կրակմարիչների բացակայության, հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգի բացակայության, տարհանման 2-րդ ելքերի բացակայության հետ։

Կարեն Կարապետյան - Տարհանման ելքերի դռները նախատեսված է, որ բացվեն շարժման ուղղությամբ՝ դեպի դուրս, իսկ սա բացվում է դեպի ներս, այսինքն՝ տարհանման խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի երկրաշարժի, հրդեհի դեպքում տարհանումը ավելի արագ լինի:

Արազ Պապիկյան - Բուժհաստատությունների ղեկավարությանը ասվելու է ու սեղմ ժամկետներում վերացնելու ժամանակ է տրվելու:

Բուժհաստատությունների տնօրինությանը տեսչական մարմնի մասնագետները տեղում խորհրդատվություն են տրամադրում։ Նաև առաջարկում հակահրդեհային միջոցառումների իրականացման գործընթացում մասնագիտական աջակցություն տրամադրել։ Տեսչական մարմինը Հայաստանի ամբողջ տարածքում գործող 367 պետական բուժկենտրոնից այս պահին ստուգայց է իրականացրել 315-ում, ստուգումները կշարունակվեն մինչև մարտի 25-ը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում