ԼԼիլիթ Ասատրյան

ԱԱՏՄ-ն մարտի 7-12-ն իրականացրած 800 ստուգայցի ընթացքում բացահայտել է 5 խախտում

ԱԱՏՄ-ն մարտի 7-12-ն իրականացրած 800 ստուգայցի ընթացքում բացահայտել է 5 խախտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ. մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

 

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսվարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։

 

Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

 
May be an image of text
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում