ԼԼիլիթ Ասատրյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար), Լոռու մարզի Սպիտակի ոլորանների, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արարատի մարզում (բացառությամբ Արարատ քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզում և Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի) տեղում է ձյուն:

Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում