Օրը՝ 60 վայրկյանում | 12.03.2022

ՄՄարո Թարվերդյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Միրզոյանը Բորելի ուշադրությունն է հրավիրել Արցախի բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի փորձերին:

Մարտի 12-ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ:

Ադրբեջանը շարունակում է մարդկության դեմ իր ոճիրը և ցանկանում է արտաքսել արցախցիներին. Բեգլարյան:

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. ԵԱՀԿ Մինսկի խմբի  նախկին համանախագահ:

Շոլցն ու Մակրոնը Պուտինի հետ զրույցում ընդգծել են Ուկրաինայում կրակը դադարեցնելու և դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը:

Վաշինգտոնը նոր սահմանափակումներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, սակայն ռազմական գործողություններ չի ձեռնարկի. Բայդեն:

ՆԱՏՕ-ն զորավարժություն կանցկացնի Ռուսաստանի սահմանի մոտ:

Հաստատվել է 111 նոր դեպք, ապաքինվել է 282, մահացել՝ 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում