ԼԼիլիթ Ասատրյան

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի 0-ական տեղեկանք

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի 0-ական տեղեկանք

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք):

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։

Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Համակարգի նմանատիպ գործարկման շնորհիվ քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարելու առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման (հաշվառման) գործընթացը։

Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում