Օրը՝ 60 վայրկյանում | 09.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. Պաշտպանության նախարարություն:

Հակառակորդը Խրամորթի և Խնուշինակի ուղղությամբ խախտել է հրադադարը. տուժածներ չկան:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին:

ՀՀ-ն ընտրական մարմինների ինքնավարության առաջընթաց է գրանցել. Varieties of Democracy:

Ալեն Սիմոնյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Կիևը պատրաստվում էր մարտին գործողություն իրականացնել Դոնբասում. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Թուրքական կողմն ակնկալում է, որ Լավրովի և Կուլեբայի՝ Անթալիայում սպասվող բանակցություններում առաջընթաց կգրանցվի:

Իրանի միջուկային համաձայնագրի գործընթացը «շատ մոտ է ավարտին». Ֆրանսիայի արտգործնախարարություն:

Եվրոպան ծրագրում է այս տարի ռուսական գազի ներմուծումը կրճատել 66 տոկոսով:

Հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք: Առողջացել է 266 քաղաքացի, գրանցվել է մահվան 8 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում