ԼԼիլիթ Ասատրյան

Անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում. Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է կանանց

Անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում. Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է կանանց

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կանանց միամսյա տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք,

Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խոր ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ:

Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը: Համոզված եմ, որ ձեր նվիրվածության, անձնազոհության, իմաստության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել մեզ պատուհասած ծանր փորձությունները։ Առօրյա դժվարություններն անտրտունջ ձեր ուսերին վերցրած՝ դուք շարունակում եք մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը:

Սիրելի´ մայրեր,

Անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում, ավելին, ձեզնից յուրաքանչուրն իր օջախի համար նույն դերն ունի, ինչ Աստվածամայրը՝ համայն մարդկության համար։

Սիրելի´ քույրեր ու դուստրեր,

Դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը:

Այո´, դաժան էր մեր ճակատագիրը, կորուստներն՝ անչափելի, բայց և այս նվիրական օրը եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք բավականությամբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյա տոների առթիվ։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր, ընտանեկան անդորր ու ջերմություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում