ԼԼիլիթ Ասատրյան

Ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում. ԱԻ նախարարի ուղերձը Կանանց տոնի առթիվ

Ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում. ԱԻ նախարարի ուղերձը Կանանց տոնի առթիվ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

 

«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,

 

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ նվիրվածությունն ու հոգատարությունը մենք զգում ենք ամեն վայրկյան: Առօրեական խնդիրների լուծումն անտրտունջ ձեր ուսերին վերցնելուց բացի, մեր պետության համար արժանի որդիներ եք դաստիարակում և ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում՝ գիտությունից մինչև քաղաքականություն և արտակարգ իրավիճակներ:

 

Մեր ժողովրդի պատմության մեջ չի եղել մի շրջան, որ հայ կնոջ բացառիկ արիության ու տոկունության դրվագներ չունենանք: Օրհասական պահերին դուք միշտ մեր կողքին եք և ձեզ հատուկ ուժով ու վեհությամբ կրեցիք նաև վերջին պատերազմի ցավը: Հարգանք ու խոնարհում ձեզ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոչ միայն մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը ձեզ համար տոն լինի, այլև՝ տարվա յուրաքանչյուր օրը:

 

Կրկին շնորհավորում եմ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, առողջություն, անսահման սեր և տոնական ջերմ տրամադրություն»,- ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում